Օմանի արտգործնախարարը հայտարարել է, որ Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլը տեղի կունենա հաջորդ ուրբաթ՝ Իտալիայի մայրաքաղաք Հռոմում։ Իրանի և ԱՄՆ-ի պատվիրակությունները Թեհրանի միջուկային ծրագրի և ԱՄՆ-ի պատժամիջոցների վերացման վերաբերյալ չորս փուլ են անցկացրել Օմանի մայրաքաղաք Մասկատում և Իտալիայի մայրաքաղաք Հռոմում։ Բացի այդ, Իրանը, Ֆրանսիան, Գերմանիան և Մեծ Բրիտանիան ուրբաթ բարձր մակարդակի հանդիպում են անցկացրել Ստամբուլում։               
 

Գրիգոր Բալասանյան. Կրոնը հոգևոր աշխարհի բաղադրիչներից է, պետք չէ առանձնացնել

Գրիգոր Բալասանյան. Կրոնը հոգևոր աշխարհի բաղադրիչներից է, պետք չէ առանձնացնել
25.02.2017 | 18:32

Փետրվարի 24-ին Եվրասիականության ակունքները և եվրասիական ինտեգրման կոնցեպտուալ հիմքերն էին քննարկվում «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի, «Ինտեգրացիա և զարգացում» հասարակական կազմակերպության համատեղ կոնֆերանսում, որին մասնակցում էր պատմական գիտությունների թեկնածու Գրիգոր ԲԱԼԱՍԱՆՅԱՆԸ և ընդարձակ ելույթ ունեցավ եվրասիականության նախադրյալները և քաղաքակրթական հիմքերը թեմայով: Ի սկզբանե նա սահմանեց «քաղաքակրթությունը»՝ բաժանելով համաշխարհայինի և լոկալի: Համաշխարհային քաղաքակրթությունը մարդկության զարգացման փուլերն են, լոկալը՝ մարդկանց կայուն հանրությունը՝ միավորված հոգևոր և տարածքային սահմաններում կամ մշակույթների կայուն կոալիցիան: Հասկացությունները միավորում է քաղաքակրթությունը մշակույթի հետ նույնացնելը: Նրան հարցրի.


-Եվրասիական ընդհանուր տարածքում հոգևորի մասին խոսելիս՝ համադրելի համարո՞ւմ եք երկու տարբեր կրոնների ու աշխարհայացքների մի միությունում գտնվելը՝ հաշվի առնելով այսօրվա աշխարհաքաղաքական իրողությունները:
-Հոգևորը ես կրոնականից կառանձնացնեի, հոգևոր ասելիս՝ ընկալվում է այն արժեքային համակարգը, որ մենք ժառանգել ենք և պետք է փոխանցենք մեր սերունդներին: Այսինքն՝ ընտանեկան արժեքները, մեծերի նկատմամբ հարգանքը: Երկու կրոններն էլ չեն հերքում ընտանեկան ու բարոյական արժեքները, այս առումով քրիստոնեությունը կարող է համագործակցել իսլամի հետ՝ և եկեղեցին, և հոգևոր առաջնորդները, որովհետև երկու կրոնական ուղղությունների համար էլ այսօր բարոյական արժեքների կորուստը, բարոյալքումը մեծ մտահոգություն են և մեծ կարևորություն ունի դրանց պահպանումը: Հոգևոր արժեքների պահպանության մտահոգությունը կարող է համագործակցության հիմք լինել և բարոյականությունը խաթարող բոլոր երևույթների դեմ, որ այսօր ներմուծվում են, համատեղ պայքարի համար: Կրոնը հոգևոր աշխարհի բաղադրիչներից է, բայց ոչ միակը, պետք չէ առանձնացնել:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 3416

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ